-
07.07.2014|
14:11
Յուրաքանչյուր բացվող օր իր հետ բերում է մի նոր պատմություն, որը սկսում է ապրել «Շքամուտքի» դռներից մեկի հետևում: Այս շքամուտքում արժևորվում են կորցրածն ու գտածը: Աստիճաններով վեր ու վար անող մարդկային ճակատագրեր, որոնք սկսում են 90-ականներին, իսկ հետևանքները ձգվում են մինչ օրս՝ հիմնովին փոխելով մարդկանց հոգեբանությունը, ապրելակերպը, մտածողությունը և նույնիսկ բնավորությունը:
-
07.07.2014|
13:54
Այսօր արտագաղթի թեմային նվիրված մամուլի ասուլիսում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ արտագաղթը երբեք լրջորեն չի ուսումնասիրվել Հայաստանի իշխանությունների կողմից: Անդրադառնալով հայրենիքի պաշտպանության և սիրո թեմային՝ Հրանուշ Խառատյանը նշեց, որ այն պետք է լինի փոխադարձ:
-
07.07.2014|
13:51
Արդարադատության նախարարության մեղքով Հայաստանում ազատազրկվածները ոչ աշխատանքային օրերին և ժամերին չեն կարողանում հանդիպել փաստաբանների հետ, ինչն օրենքի կոպիտ խախտում է:
-
07.07.2014|
12:22
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր «Դժվար որոշումներ» գրքի գերմաներեն տարբերակի շնորհանդեսին Բեռլինում ասել է, որ արդեն ժամանակն է՝ ԱՄՆ-ը կին նախագահ ունենա առաջին անգամ:
-
07.07.2014|
12:20
Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ դուրս գալու դեպքում Բրազիլիայի հավաքականի կազմում գուցե Նեյմարը նորից դաշտ դուրս գա:
-
07.07.2014|
12:16
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում է, որ ՈՒկրաինայում շարունակվող ճգնաժամի համապատկերում արևմտյան երկրների ղեկավարները պետք է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «հստակ ազդանշան» հղեն, գրում է Deutsche Welle-ը:
-
07.07.2014|
12:15
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 7-8-ին կլինի Սլովենիայում և Բուլղարիայում։ Այցի օրակարգում «Հարավային հոսք» գազատարի հարցն է։
-
07.07.2014|
12:14
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեծաթիվ պատվիրակությամբ այցելել է Պեկին՝ բանակցելու Չինաստանի առաջնորդների հետ։
Գերմանիայի կանցլերի պաշտոնում Չինաստան կատարած իր 7-րդ այցի ընթացքում Մերկելն այսօր հանդիպելու է այդ երկրի վարչապետ Լի Կեցյանին:
-
07.07.2014|
12:12
Սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին ասվում է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
-
07.07.2014|
11:40
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «լուրջ» է անվանել տեղեկությունն այն մասին, թե գերմանական հետախուզության աշխատակիցը կարող էր գաղտնի փաստաթղթեր փոխանցել ամերիկյան հատուկ ծառայություններին, և նշել է, որ նման միջադեպը չի համապատասխանում երկու գործընկեր երկրների համագործակցության մակարդակին: